Առաջադրանքներ

Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Օձ շատ կա այս ձորերում, մանավանդ՝ ցերեկվա ժամերին։ Երբ արևը հրդեհում է երկաթագույն ժայռերը, սեփսև քարքարոտ, սպիտակ ավազները, իրենց բներից դուրս են սողում։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է նրանց վրա։ Դեղին օձեր կան, քրքումի գույնով։ Սեփսևեր կան, եռացող ձյութի գույնով։ Ոսկու, ադամանտի պես շողողացողներ կան՝ կարմիր բծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտԱռաաջադրանքներեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Լեղապատար ես լինում, երբ հանկարծ թփերի տակից, քարերի արանքից։
Կամ երբ մինչև ծնկներդ մերկանում են, գետը կանցնես։ Եղեգնուտների միջից ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարիխեկոտների մի հավատացեք որոնք մենք չենք վախենում կասեն ստում են։ Մի պահ պաղարյունդ պահում ես, ինքդ քեզ հավասարակշռում, երբ կանխավ նշմարում ես, պատրաստվում ես։ Բոլո՛ր ոտավորները սոսկում են նրանցից։ Ես տեսնում էի, թե ինչպես էշը, ջորին, ձին տագնապի են մատնվում, երբ գլուխը տոպրակում իր կերն են ուտում, կամ արածում, ու օձ են տեսնում։ Եզերը, կովերը ցնցվում էին ֆշում էին, ետ էին քաշվում ՝ ճանապար տալու, որ գնա։ Այծերի, մաքիների ամբողջ հոտը փախնում էր սարսափահար՝ դաշտի կամ ձորի հեռավորություններից։ Ոզնին ու կրիան։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Оставьте комментарий